26.07.2021. Կորոնավիրուսի 112 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 5049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 106 մարդ, գրանցվել է մահվան 3 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168 -ն` առողջացած, 4590-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1115 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5705 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 310 356 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 24.07.2021. Կորոնավիրուսի 250 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 մարդ
- 23.07.2021. Կորոնավիրուսի 221 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 22.07.2021. Կորոնավիրուսի 225 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 21.07.2021. Կորոնավիրուսի 220 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
- 20.07.2021. Կորոնավիրուսի 194 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 19.07.2021. Կորոնավիրուսի 92 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան