ԲԴԽ անդամները հանդիպեցին քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ
Այսօր՝ հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի, ԲԴԽ մի շարք անդամների, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի և քաղաքացիական գործեր քննող դատավորների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
«Ողջույնի խոսքով հանդես գալով՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ քաղաքացիական գործերի քննության ոլորտում առկա են արդյունավետության, մատչելիության և մի շարք այլ խնդիրներ:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին քաղաքացիական գործեր քննող դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը, առկա իրավիճակի լուծմանը վերաբերվող հարցեր, կողմերը նաև հանդես եկան ոլորտի բարեփոխմանն ուղղված իրենց առաջարկություններով:
Հանդիպումները շարունակական են լինելու ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական գործեր քննող դատավորների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու