Թունիսում քաղաքական ճգնաժամ է՝ համաճարակի ֆոնին
Զորքեր են տեղակայվել Թունիսի մայրաքաղաքում՝ նախագահ Քաիս Սաիդի մի շարք որոշումներից հետո, որը հեռացրեց վարչապետին պաշտոնից, զրկեց պատգամավորներին պատգամավորական անձեռնմխելիությունից և արգելել խոսնակին՝ լքել երկիրը: Այս մասին գրում է Euronews-ը։
Երկրի ղեկավարը ստորագրել է խորհրդատվական հրամանագրերը հակակառավարական և հակախորհրդարանական բողոքի ցույցերի ֆոնին, որոնք տարածվել էին ամբողջ երկրում հանգստյան օրերին՝ Թունիսի անկախության 64-րդ տարեդարձին: Ընդդիմությունն արդեն նախագահի գործողություններն անվանել է հեղաշրջում:
«Մենք այդ որոշումները կայացրեցինք, և մենք նորն էլ կկայացնենք՝ սահմանադրության համաձայն սահմանված հրամանագրերի տեսքով, մինչև Թունիսը վերադառնա հասարակական ներդաշնակության, և մինչ մենք կփրկենք պետությունը», - նախազգուշացրել է նախագահ Սաիդը:
Ցուցարարները պահանջում էին լուծարել խորհրդարանը, կոռումպացված պաշտոնյաների դատավարություն և համաճարակաբանական իրավիճակի վատթարացման համար պատասխանատուների պատասխանատվության ենթարկում:
Թունիսն աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում կորոնավիրուսից մահացության ցուցանիշով։ Իշխանությունները խոստովանել են, որ հիվանդանոցային համակարգը փլուզվել է, նախագահը խոստացել է, որ բանակը կստանձնի ճգնաժամի կառավարումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա