Ինդոնեզիայի ափերին 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում՝ Սուլավեսի կղզու ափին, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS): Այս մասին գրում է Ria-ն։
Երկրաշարժը գրանցվել է 3.52 UTC (Երևանի ժամանակով 7.52): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մեծ Բալու քաղաքից 230 կիլոմետր դեպի արևելք, ամենամոտը Լուվուկ փոքր քաղաքն է: Օջախը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան