Վրաստանում մեկնարկում են «Հստակ ոգի 2021» բազմազգ զորավարժությունները՝ նաև Ադրբեջանի ու Թուրքիայի մասնակցությամբ
Վրաստանում այսօվանից մեկնարկում են «Հստակ ոգի 2021» (Agile Spirit 2021) բազմազգ զորավարժությունները։ Զորավարժությունները կանցկացվեն Սենակիում, 2-րդ հետևակային բրիգադում, Սորտա դաշտային ճամբարում, Օրֆոլոյի հրաձգարանում, ինչպես նաև Վազիանիում, 4-րդ մեքենայացված բրիգադի հրաձգարանում և Վազիանիի ռազմական օդանավակայանում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ամերիկացի զինծառայողները, ինչպես նաև ամերիկյան տեխնիկան ու ուղղաթիռներն արդեն ժամանել են Վրաստան:
Ըստ Պաշտպանության նախարարության, Սև բազե (HH-60) տեսակի ուղղաթիռները Agile Spirit 2021-ին մասնակցելու համար բերվել են Գերմանիայից, Ռամշտայն ռազմական օդանավակայանից: Դասընթացի կատարման ժամանակ ուղղաթիռները ներգրավվելու են բժշկական տարհանման բաղադրիչում:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ բազմազգ զորավարժությունների պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի պաշտպանության ուժերի ենթակայության տակ գտնվող «Դելտա» ընկերության կողմից արտադրված զրահամեքենաները ներգրավվելու են Agile Spirit 2021-ում:
Վրաստանը բազմազգ զորավարժությունները հյուրընկալելու է մինչև օգոստոսի 6-ը:
Զորավարժությունների նպատակը Դաշինքի անդամ և գործընկեր երկրների ստորաբաժանումների միջև փոխգործունակության բարձրացումն է, բազմազգ միջավայրում գործողությունների ծրագրավորման և իրականացման ընթացքում գործառնական կարողությունների կատարելագործումը և ամրապնդումը, բազմազգ պատրաստվածության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումը:
«Agile Spirit 2021»-ը վարժանքները Վրաստանում անցկացվում են տասներորդ անգամ: Հաղորդվել էր, որ այս տարի դրանց կմասնակցեն 2500 զինծառայողներ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից: Նրանցից ավելի քան 1,5 հազարը վրացի զինծառայողներ են, ևս 700-ը՝ ամերիկացի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան