ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավտոթունելի կառուցման դեպքում Սթոունհենջը կզրկի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին, որ Սթոունհենջը կարող է հանվել Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակից, եթե մեգալիթյան խոշոր կառույցի կողքին ավտոթունելի կառուցման նախագիծը չվերանայվի: The Guardian-ը գրել է, որ Միացյալ Թագավորությունը կարող է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որի երկու կառույց կարող է զրկվել պատվավոր կարգավիճակից։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախազգուշացրել է, որ հաջորդ տարի Սթոունհենջը նախատեսվում է ներառել վտանգված վայրերի ցուցակում, որից հետո կարող է այն հանվել ցուցակի։
Բրիտանական կառավարությունը դեռ հնարավորություն ունի խուսափել իրադարձությունների նման զարգացումից ՝ փոխելով A303 մայրուղու հատվածներից մեկը վերակառուցելու մասին տրանսպորտի նախարարության կողմից արդեն հաստատված ծրագիրը՝ խորացնելով թունելը և ավելացնելով դրա երկարությունը: Այս պահին շինարարությանը դեմ արտահայտվող մի խումբ ակտիվիստների խնդրանքով Բրիտանիայի դատարանը ստուգում է տրանսպորտի նախարարության որոշման օրինականությունը:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն օրեր առաջ Լիվերպուլ անգլիական նավահանգստային քաղաքը համաշխարհային ժառանգության կարգավիճակից զրկելու մասին որոշում էր կայացրել, որը կապված է քաղաքում հսկայական շինարարական նախագծի հետ, այդ թվում` նավահանգստի տարածքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները