«Շիոնոգի» ճապոնական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ հաբերի փորձարկումը մարդկանց շրջանում
Ճապոնական «Շիոնոգի» ընկերությունը սկսել է «կովիդ 19»-ի դեմ դեղամիջոցի փորձարկումը մարդկանց շրջանում։
Խոսքը վերաբերում է հաբերին, որի պետք է ընդունել օրական մեկ անգամ և այն վարակը կչեզոքացնի առաջին ընդունումից հինգ օր անց:
Մարդկանց վրա դեղամիջոցի փորձարկումները սկսվել են երեք ամիս առաջ և հավանաբար կշարունակվի մինչև տարվա վերջ:
Ուսումնասիրության առաջին փուլին կմասնակցի մինչև 100 մարդ: Հետազոտության մեջ ներգրավված մարդկանց թիվը աստիճանաբար կավելանա:
Ճապոնական «Շիոնոգի» ընկերության ղեկավար Իսաո Տասիրոգին ասում է, որ հաջողության հասնելու դեպքում ընկերությունը պատրաստ կլինի համագործակցել ցանկացած միջազգային կորպորացիայի հետ՝ դեղամիջոցը աշխարհում տարածելու համար:
«Փայզեր» ու «Merc» ընկերություններն արդեն աշխատում են «կովիդ 19»-ի բուժման համար հաբեր ստեղծելու վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները