Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Որոշումը հրապարակվեց ԲԴԽ նիստի ընթացքում՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
«Դռնբաց նիստում քննության առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, ԲԴԽ-ի դիմելու մասին 2021-ի մայիս 12-ի որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը, ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ ԲԴԽ-ն որոշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը ԲԴԽ նախագահ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ու վերջնական է»,- հայտարարեց Ջհանգիրյանը:
Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել ԲԴԽ-ին
- ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին
- ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանին գործով որոշում կայացնելու
- Գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչներ
- Խուդոյան. Ռուբեն Վարդազարյանի իրավունքի խախտումները պետք է վերականգնվեն դատարանի որոշումը հրապարակելուն պես
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի