Իրավունք 17:12 26/07/2021 Հայաստան

Անհասկանալի է՝ ինչպես մակագրվեց վատագույն դատավորին և ոչ թե լավագույն դատավորին. Մանվել Փարամազյանի պաշտպաններ

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին մի շարք պատճառաբանություններով և գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է այս բողոքը մակագրվել դատավոր Արմեն Դանիելյանին»,-  դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց  Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում քննվելու էր  Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանի բողոքը:

Պաշտպանի խոսքով, իրենք բարձրացրել են այդ հարցը, ակնկալում էին պատասխան, բայց, բնականաբար, ընդամենն ասել է՝ նախագահն է մակագրել, որևէ  պատճառաբանություն չներկայացրեց, թե ինչ իրավունքով է նախագահն իրեն մակագրել:

«Մեր բարձրաձրած հարցերով մենք հասկացանք, որ այո, մամուլում շրջանառվող այն լուրերը, որ  ԱԱԾ քննչական դեպարտամենտն  առգրավել է դատարանի համակարգիչները, որի միջոցով պետք էր իրականացվեր մակագրումը, նախագահն ինքն է փաստորեն մակագրություն իրականացրել:

Սա  բնականաբար, օրենքով սահմանաված կարգով չէ, քանի որ օրենքը նախատեսում է միայն մեկ դեպք՝  անհաղթահարելի ուժ, որի պայմաններում նախագահն  իրավունք ունի իրականացնելու մակագրություն:

Սա, բնականաբար, չի կարող համարվել անհաղթահարելի ուժ, քանի որ այդ համակարգը շատ արագ հնարավոր էր վերականգնել ու մակագրությունն իրականացվել օրենքով սահմանված կարգով»,- ասաց Լ. Սահակյանը:

Նրա խոսքով, ըստ օրենքի, եթե կա անհաղթահարելի ուժ, ապա նախագահն իրավունք չունի մակագրելու այն դատավորին, որին ինքը կցանականա. «Հստակ սահմանված է, որ ըստ ազգանունների այբենական կարգի է մակագրվում: Եթե այդպես  նայելու լինենք, պետք է մակագրվեր Ազարյանին, ոչ թե Դանիելյանին, կամ մյուս դատավորներին, ովքեր այբենական կարգով նախորդում են Դանիելյանին: Ու անհասկանալի է այս պարագայում՝ ինչպես մակագրվեց վատագույն դատավորին և ոչ թե լավագույն դատավորին, որն առաջին տեղն էր զբաղեցնում մակագրման ցուցակում»:

«Մենք, իհարկե, հարց ենք բարձրացրել, որ սա լրջագույն խնդիր է, որ  գործադիր մարմինը փաստորեն ուղիղ ազդեցություն է գործադրում դատական իշխանության նկատմամբ: Եթե այպես լինի, ապա ոչ մի դժվարություն չկա վարույթ իրականացնող մարմինը, տվյալ պարագայում ԱԱԾ քննչական  դեպտարտամեն է իրականացրել, առգրավի համակարգիչը, ապա իրավիճակ ստեղծի, որ իրենց ցանկությամբ իրականացվի մակագրություն, ինչն իրականացվել է:

Գիտենք Արմեն Դանիելյանն այն դատարավորն է, որը տարիներ շարունակ վատագույն դատավորն է  ճանաչվում, ոչ մեկի համար գաղտնի չէ, որ իշխանության ցանկացած պատվեր իրականացնում է»,- ասաց Մ.Փարամազյանի պաշտպանը:

Ըստ նրա, Արմեն Դանիելյանն այն անձն է, ով կարող է օրինական դատական ակտեր կայացնել, ուղղակի իր մեջ ուժ չի գտնում  քաղաքական գործերով պատվեր չկատարել և դա ակնհայտ է:

Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենք խնդրել են դատավորին ինքնաբացարկ հայտնել, իր մեջ ուժ գտնի, գոնե այդպիսի որոշում կայացնի:

«Մենք ներկայացրել ենք նաև Մանվել Փարամազյանի դիրքորոշումը, ով ներկայացրել էր՝ ցանկանում էր, իհարկե, այս բողոքի քննարկմանը մասնակցել, դատարանի առջև իր խոսքն ասել, բայց այն բանից հետո, երբ պարզել է, որ դատավորը Արմեն Դանիելյանն է, քանի որ ձևական բնույթ է կրում այս դատական նիստում  բարձրացված հարցերը, ուստի չի ցանկանում այս դատական նիստին մասնակցել:

Մենք նշել են՝ մենք ևս չենք մասնակցի դատական նսիտին, եթե դատարանը  որոշեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը չի բավարարում, այս դատական ստուգումը կիրականացի Արմեն Դանիելյանը»,- ասաց պաշտպանը:

Պաշտպաններից Երվանդ Վարոսյանն նշեց, որ իրենց բողոքը դատարանը մերժելու է, շարունակելու են սպառել ներպետական ատյանները, որպեսզի կարողանա հարցը բարձրացնել եվրոպական դատարանում:

«Այն, որ վերաքննիչ քրեական դատարանի համակարգիչն անհետ կորել է և հին, բայց շատ նոր դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը բողոքը մակագրել է Արմեն Դանիելյանին, մեզ համար ամեն ինչ արդեն պարզ է: Արմեն Դանիելյանից ակնկալել դատական պաշտպանություն, անիմաստ է»,- նշեց նա:

Վարոսյանի խոսքով, պարզաբանում չհնչեց, թե ուր է համակարգիչը, ուր են սերվերները. «Նիստին ներկա դատախազն առնվազն ի պաշտոնե պետք է դրա մասի տեղեկություն ունենար, բայց նման տեղեկություն չհայտնվեց: Եթե համակարգիչն ինչ որ մեկն առգրավել է, հափշտակել է կամ ցնդել է, պետք է ապահովել այլ համակարգիչ: Ես ժամանակից առաջ ընկնեմ և ասեմ, որ կտեսնեք՝ ամիսներ շարունակ սա դառնալու է հանցավոր պրակտիկա»:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, դատավոր  Գագիկ Պողոսյան, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով: Քաջարանի քաղաքապետը Սյունիքի նախկին մարզպետ  Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի ({արդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:

Մ.Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայուն տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}