Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հուլիսի 19-25-ի դրությամբ։ Համաձայն որի ՝ լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3սմ-ով։
«Սևանա լճի մակարդակը հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.74մ (25.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 22սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 16.518մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ներառյալ՝ 135.700մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.140մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 25-ը ներառյալ՝ 130.826մլն. մ³»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան