Վահե Հովհաննիսյան. Մուղամը՝ ՀՀ նոր օրհներգ
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը թելեգրամյան ալիքում գրում է.
«- Կարելի է պատերազմի ու պարտության տանել երկիրը, կորցնել երկրիդ զգալի մասը ու դրա համար քաղաքական պատասխանատվություն չկրել։ Գոնե՝ պաշտոնաթող չլինել։
- Կարելի է իշխանությանդ օրոք տալ 5000 զոհ ու դրանից հետո ցուցադրաբար հաղթական քեֆեր անել։
- Կարելի է մերժել պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկը, դրանից հետո տալ ևս մոտ 2000 զոհ, կորցնել Շուշին և, ստանալով 700 հազար ձայն, վերընտրվել։
- Կարելի է նույն օրը Բաքվում ունենալ գերիների ստորացուցիչ դատ, Սոթքում՝ վիրավորներ, Երևանից 60 կմ հեռավորության վրա՝ կռիվ ու ԱԹՍ, ու երջանիկ քեֆերի մեջ ինքնամոռաց պար եկող իշխանություն։
Նոր Հայաստանը արդեն կայացել է։ Նոր Հայաստանի բարձրագույն ամբիոնը գռեհիկ քեֆերի բեմահարթակն է, իսկ «օրհներգը»՝ մուղամը։
Հայաստանը գուցե պատմության դասագրքերում այլևս տեղ չունենա, բայց հատուկ ծառայությունների ուսումնական ձեռնարկներում այն ունենալու է առանձին հատոր՝ ինչպես 3 տարում կործանել պատերազմ հաղթած, զարգացող պետությունը։
Պետության փլուզմանը զուգահեռ՝ ակնհայտ է հասարակական դեգրադացիան։
Այս պահին մեր հասարակության պետականության գիտակցությունը գտնվում է պետություն չունեցող՝ Սինջարի եզդիների մակարդակին։
Բայց եզդիների ներկայացուցչին ցեղասպանության ենթարկելուց հետո գոնե Նոբելյան մրցանակ տվեցին։ Մենք Նադիա Մուրադի հեռանկար էլ չունենք։
Այսպես շարունակվելու դեպքում մեզ լավագույն դեպքում սպասում են «Հեյդարի Ալիևի» հիմնադրամի«Ազգային Անարժանապատվության» մրցանակները։ Ու չկասկածեք, թե քանի´սն են հպարտությամբ ստանալու։ Մենք դեգրադացվում ենք արդեն ոչ միայն որպես հասարակություն, այլև՝ որպես ժողովուրդ՝ իր ավանդույթներով, լավի ու վատի մասին պատկերացումներով։Պատվի ու արժանապատվության մասին երգեր ու գրքեր այլևս, հավանաբար, չեն գրվի։
Իմ առաջարկը հետևյալն է. ձևավորել պետականության փրկության նոր շարժում՝ նոր ձևաչափով, նոր ասելիքով, հանրային իրական դեմքերի ներգրավմամբ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ։ Եթե նույնիսկ հասարակության 10 տոկոսը այս պահին գիտակցում է, որ պետությունը կորցնում ենք, ուրեմն սա պետք է անել։
Սա պետք է անել .
ա. Մեղմելու, չեզոքացնելու համար պետության ճակատագրի՝ ՄԵԿ հոգուց կախված լինելու այս հակաբնական վիճակը։ Սա պատմական անոմիալիա է։
բ. Հանրային կյանքում որոշակի էթիկական կոդեքսների ձևակերպման համար՝ թույլ չտալու լիակատար հասարակական դեգրադացիա։ Պետք է կարողանանք մնալ մարդ այս անմարդկային փուլում, որ հետո կարողանանք զարգանալ, որպես հասարակություն»։
Հարակից հրապարակումներ`
- Երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Բաց նամակ անծանոթ կարմիրբերետավորին
- Վահե Հովհաննիսյան. Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել
- Երասխավանում, Սևանում, Երևանում Նիկոլը հաղթել է, Ալիևի լեզուն մինչև կոնդի ամառանոց երկարել է հենց այդ հաղթանակից հետո. Վահե Հովհաննիսյան
- Լիակատար և անշրջելի կապիտուլյացիա. Վահե Հովհաննիսյան
- Ամառային զեղչեր՝ հայրենիքի վաճառքի վրա. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. «Սնունդ՝ արժանապատվության դիմաց». Կեղծվել է ընտրությո՞ւնը, թե՞ հայրենիքը
- Վահե Հովհաննիսյան. Առանց էմոցիաների. ինչ կատարվեց և ինչ է լինելու
- Վահե Հովհաննիսյան. Ընտրությունն արված է, մնացել է քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան