Առաջին անգամ ռուս խաղաղապահները ծնունդ են ընդունել Արցախում
Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկներն Արցախի Մարտակերտ քաղաքի տարածաշրջանային հիվանդանոցում կազմակերպված մարդասիրական-բժշկական ակցիայի շրջանակներում առաջին անգամ ծնունդ են ընդունել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Տղա ծնվեց, մայրը նրան հենց այնտեղ՝ վերակենդանացման բաժանմունքում, անվանեց Հովհաննես: Տղան 4 կգ 250 գրամ է, 49 սմ», - ասել է Անատոլի Ախապկինը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման անեսթեզիոլոգը:
Նշվում է, որ Մարտակերտի շրջանային հիվանդանոց էր եկել մի հղի կին՝ որովայնի ցավերի բողոքներով: Հիվանդանոցի ադմինիստրացիան, իմանալով, որ հիվանդանոցում և քաղաքում բժշկական մասնագետ չկա, որոշում է կայացրել օգնություն խնդրել ռուս ռազմական բժիշկներից, խաղաղապահներից:
Ռուսաստանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բժիշկները, հսկայական փորձով և մասնագիտական պատրաստվածությամբ, ցուցաբերել են որակյալ օգնություն և փրկել կնոջն ու երեխային, ասում է ՌԴ ՊՆ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան