ԵԽԽՎ-ն կհրապարակի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցը աշնանը
ԵԽԽՎ-ն աշնանը՝ սեպտեմբերին կհրապարակի զեկույց՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մարդասիրական հետևանքների» վերաբերյալ։ Զեկույցը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և բնակչության հանձնաժողովի անունից պատրաստում է Փոլ Գավանը (Իռլանդիա)։
Զեկույցի պատրաստման համար տեղեկատվություն հավաքելու համար Գավանը 2021 թվականի հուլիսի 26-ից 28-ը գտնվում է Ադրբեջանում։ Նա հանդիպումներ կունենա խորհրդարանականների, ինչպես նաև տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են հակամարտության հումանիտար հետևանքներով:
Այցը նաև թույլ կտա նրան ավելի լավ հասկանալ Ադրբեջանում այդ հարցի շուրջ աշխատող միջազգային կազմակերպությունների դերը և ներդրումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (ՄԱԿ ՓԳՀ):
Հիշեցնենք, որ Գավանն արդեն այցելել է Հայաստան՝ այս զեկույցի պատրաստման համատեքստում 2021 թվականի մայիսին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա