Զոհված փոխգնդապետի հայրը՝ Մարությանին. «Կտրականապես բառը ՀԱԿԱՌԱԿԻ մասին կվկայե»
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարեց՝ կտրականապես դեմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացմանը։ Լրատվամիջոցներից մեկում հրապարակված այս լուրի ներքո պատերազմում զոհված փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը՝ Սուրեն Սահակյանն արձագանքել է.
«Կտրականապես բառը ՀԱԿԱՌԱԿԻ մասին կվկայե, եթե ոչ, ՁԵՌՆԱՐԿԵՔ Քաղաքային իշխանությանը վերաբերող, (10֊րդ ամիսն է, ինչու ԶՈՀՎԱԾ Երևանցիների ընտանիքների համար, նշվող ՀՈՒՅԺ կարևոր հարցերը չեք լուծել) ՆԵՐՔՈՆՇՎՈՂ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ' ՀԱՅՐԵՆԻՔԻ, նաև Քաղաքապետի ու Քաղաքապետարանի աշխատակիցների և ձեր ընտանիքների համար ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՅԱՆՔԸ ԶՈՀԱԲԵՐԱԾ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ, միայն Ընտանիքի անդամների, Ներքաղաքային Տրանսպորտը ( ԴԱՐՁՐԵՔ ԱՆՎՃԱՐ, (Ավտոբուսային, նաև ԵՌԱԲԼՈՒՐ ԱՅՑԵՐԻ համար) ու Քաղաքապետարանի Ենթակայության Հիմնարկների, Կազմակերպությունների Կաբինետների մուտքերին, փակցվեն ցուցանակներ, ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ընտանիքի անդամներն սպասարկվում են ԱՐՏԱՀԵՐԹ մակագրությամբ, (խուսափելով արդեն տեղ գտնող ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ու ՆՍԵՄԱՑՄԱՆ իրավիճակներից, եթե ոչ բախումներից )։
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ, մինչ այդ Սոցապ֊Ծառայության միջոցով տրվեն, Համապատասխան ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ։ Վերոթվարկվածը մեծ ԳՈՒՄԱՐ չի կազմում, (այդ փաստելը շատ հեշտ է)։ Կատարեք Վերոթվարկված ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և աշխատավարձի բարձրացումից ձեր հրաժարումը (երևի Քաղաքապետի ՕՐԻՆԱԿԻՆ կհետևեն , գոնե Բաժինների պետեր ու բարձր պաշտոնյանները) ԲԱՐՈՅԱՊԵՍ ու Ֆինանսապես, ավելի ՆՊԱՏԱԿԱՅԻՆ, ԱՄՓՈՓ ու ԱԶԴԵՑԻԿ կլինի։
Նշածս Արտոնություններն ինձ ՊԵՏՔ չեն, ես ունեմ ՎԱՍՏԱԿԱԾ այլ իրավունքներ, իսկ ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈՒՍ երեխաները Երևանում չեն բնակվում։ ԳՐԱՎՈՐ ԴԻՄԵԼ եմ Քաղաքի իշխանությանը, (2֊անգամ) ԶՐՈ պատասխան։
ԵՐԿՐԻ համար, ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՅԱՆՔԸ ԶՈՀԱԲԵՐԱԾ' ՀՐԱՄԱՆԱՆԱՏԱՐ' ՓՈԽԳՆԴԱՊԵՏ' ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆԻ դժբախտ' նաև ՀՊԱՐՏ հայր»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան