Հայաստանյան ռեկորդ Տոկիոյում
Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում, տղամարդկանց 100մ. լողաոճում, 72 մասնակիցների պայքարում 38 –րդ հորիզոնականում հանգրվանելը այնքան էլ գոհացնող չէ: Ուրիշ է, երբ մարզիկը այդ ցուցանիշին հասնում է՝ գերազանցելով իր երկրի բարձրագույն նվաճումը: Դա կարելի է նույնիսկ սխրանք համարել, որովհետև լողորդը փաստորեն տվյալ լողահերթում ներդրել է իր ամբողջ ունակությունները, արել է անհնարինը:
Խոսքը վերաբերում է հայ ազգի մարզիկ՝ Արթուր Բարսեղյանին, ով նշված մրցատարածությունն անցել է 49, 78 վայրկյանում: Իր լողահերթում, ութ մրցակիցների պայքարում նա վերջնագիծը հատել է երկրորդը:
Այս մասին հաղորդում է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն։
Այդուհանդերձ նա դուրս է մնացել պայքարի շարունակությունից, քանզի առաջատար 16 լողորդների շարքում տեղ չի ունեցել:
Մարդ ակամա մտածում է. եթե հնարավոր լիներ յուրաքանչյուր ստուգարքում / մրցումային կամ մարզումային / որոշ ակնթարթներով բարելավել նախորդ արդյունքը, ապա նույնիսկ օլիմպիական խաղերում հնարավոր կլիներ դառնալ մրցանակակիր:Գրում է աղբյուրը։
Նշանակալի իրադարձություն է, որ Արթուր Բարսեղյանը Տոկիոյի օլիմպիական խաղերում սահմանել է համապետական բարձրագույն նվաճում:
ՀԱՕԿ-ից հայտնում են նաև,որ հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում: Մինչ այդ վաղը՝ հուլիսի 28 –ին օլիմպիական լողավազանում կմրցի (100 մետր ազատ ոճ) Վարսենիկ Մանուչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ
- Տոկիո-2020. Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է մրցաշարի մեկնարկում
- Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
- Տոկիոյի Օլիմպիական խաղեր. Կորոնավիրուս և սկանդալներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան