
Հայաստանը նոր դեսպաններ ունի Թուրքմենստանում, Կուբայում, Բոլիվիայում, Կոլումբիայում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 26-ին մի շարք հրամանագրեր է նշանակել դեսպաններ նշանակելու մասին։
Սարգսյանի հրամանագրով, ԱԳՆ քարտուղարության խորհրդական Բորիս Ռուբենի Սահակյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Մեկ այլ հրամանագրով, Ռուբեն Խարազյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ):
ՀՀ նախագահի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա):
Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան