Եգիպտոսում ՀՀ դեսպան է նշանակվել
Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Փոլադյանին Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված փաստաթուղթը հրապարակվել է հուլիսի 26-ին։
Նույն օրը ստորագրված մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանը Փոլադյանին երեք տարի ժամկետով արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության (նստավայրը՝ Կահիրե):
Մինչ այդ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում և Սուդանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: