Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Մ. Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Մեր բողոքը մերժել են, կալանքը մնում է ուժի մեջ: Բնականաբար, սպասելի էր դատավոր Արմեն Դանիելյանի պարագայում, եթե սպասելի չլիներ, երեկ դատական նիստերի դահլիճից դուրս չէինք գա»,- ասաց նա:
Ե. Վարոսյանը նշեց, որ կդիմեն Վճռաբեկ դատարան, ըստ արդյունքի՝ շարունակությունը պարզ կլինի:
«Պարոն Փարամազյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, անսպասելի որևէ բան չկա իր համար: Կարևորը հանգիստ է, տոկուն»,- ասաց պաշտպան Վարոսյանը:
Հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, դատավոր Գագիկ Պողոսյան, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով: Քաջարանի քաղաքապետը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։
Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի ({արդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:
Մ.Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի պաշտպանների նեկայացրած՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
- Անհասկանալի է՝ ինչպես մակագրվեց վատագույն դատավորին և ոչ թե լավագույն դատավորին. Մանվել Փարամազյանի պաշտպաններ
- Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքի քննությունն այսօր է
- Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է «հարմար» դատավորի
- ԵՊԿԵ-ն համերգ կնվիրի Հարություն Թոփիկյանի հիշատակին
- «Առանց նրա Քաջարանը գլխատված է»․ ստորագրահավաք՝ ի աջակցություն քաղաքապետ Մանվել Փարամազյանի
- Հայրս ողջ պատերազմի ընթացքում առաջնագծում էր, սակայն դրա դիմաց ստացավ հատուկ և հակաօրինական կալանք. Լուիզա Փարամազյան
- Այն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել. Քաջարանի քաղաքապետի պաշտպան
- Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց
- Փաստաբան. Քաջարանի քաղաքապետի գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում
- ԱԱԾ-ն Քաջարանի քաղաքապետին տեղափոխում է Երևան
- Խուզարկում են Քաջարանի համայնքապետի բնակարանը. Ռոբերտ Հայրապետյան
- Այսօր որոշվելու է՝ լուսավոր նոր էջ ենք բացում, թե հայոց աշխարհի պատմության էջն ենք փակում. Քաջարանի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան