Ռոմելլա Աբովյան. Հայաստանում հեպատիտները հայտնաբերվում են բարդացած իրավիճակում
Հուլիսի 28-ը ողջ աշխարհում նշվում է որպես հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր։ ԱՀԿ-ն այս տարի օրը նշում է «Հեպատիտը չի սպասում» կարգախոսով։
Օրվան ընադառաջ հրավիրած ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը տեղեկացրեց՝ աշխարհում 325 մլն մարդ ունի քրոնիկ հեպատիտ, 175 հազար մարդ էլ մահանում է տարբեր հեպատիտներից։
Վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալները՝ նախարարության ներկայացուիչն ասաց, ողջ աշխարհում յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ մեկ մարդ մահանում հեպտատիտների պատճառով։
«Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակը լուրջ է այն առումով, որ դրանք ընթանում են առանց ախտանիշների։ Ցավոք, մարդիկ չիմանալով հիվանդության մասին, չեն դիմում բժշկի, ինչի հետևանքով հիվանդությունը հայտնաբերվում է տարիներ անց արդեն բարդացած իրավիճակում, երբ առկա է լյարդի ցիռոզ կամ առաջնային քաղցկեղ»,-ասաց Ռ. Աբովյանը։
Նախարարության տվյալների համաձայն, վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է հեպտետիտ Ց-ի և հեպտիտ Բ-ի հիվանդացության դեպքերի նվազում՝ համապատասխանաբար 9 և 6 անգամ։ Մինչև 14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ չի ախտորոշվել, ինչը մասնագետը պայմանավորում է հիվանդության դեմ 1999-ից մեկնարկած պատվաստումներով։
«2020 թվականի ընթացքում հայտնաբերվել է հեպտիտների 1244 դեպք, որի 85 տոկոսն ընթացել են առանց ախտանիշների»,-ասաց նա։
Առաջնահերթ բուժման կարիք ունեցող հիվանդներին նախարարությունն այս տարվանից տրամադրում է ուղիղ ազդեցության հակավիրուսային դեղամիջոցներ, նախատեսվում է, որ առաջիկայում դեղամիջոցներ կտրամադրվեն հստակ ախտորոշում ունեցող հիվանդներին։
Հարակից հրապարակումներ`
- Հեպատիտ Ց-ով պացիենտներին ի՞նչ կարգով կտրամադրվեն «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» դեղերը
- Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
- Ինչո՞ւ են հեպատիտ Բ-ի դեպքերն ավելացել
- ԱՆ. Կարևորվել է աջակցությունը ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտ Ց-ի բուժման և կանխարգելման ծրագրերին
- Աշխատանքներ են տարվում հեպատիտ Ց-ի և Բ-ի ազգային գրանցամատյան ստեղծելու ուղղությամբ. նախարար
- Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ 2017 թ-ին անվճար բուժօգնություն է ստացել
- Հեպատիտ Ց-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի միջազգային որակին համապատասխան դեղեր` հատուկ գնով. ԱՆ
- Հայաստանում հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը նվազել են
- Հստակեցվել է բուժման ենթակա հեպատիտ Ց-ով հիվանդների ցանկը. ԱՆ
- Հայաստանն ընդունել է հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման համար Վրաստանի նվիրաբերած դեղը