27.07.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 4889 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 112 մարդ, մահացել է 8 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 090 դեպք, որոնցից 219 280 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1116 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5713 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 315 245 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 26.07.2021. Կորոնավիրուսի 112 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 24.07.2021. Կորոնավիրուսի 250 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 մարդ
- 23.07.2021. Կորոնավիրուսի 221 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 22.07.2021. Կորոնավիրուսի 225 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 21.07.2021. Կորոնավիրուսի 220 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
- 20.07.2021. Կորոնավիրուսի 194 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 19.07.2021. Կորոնավիրուսի 92 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 17.07.2021. Կորոնավիրուսի 187 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ