«Հրապարակ». Այս անգամ հանդիսավոր միջոցառում չի լինի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանդատների հանձնման արարողությունը մշտապես եղել է հանդիսավոր: ԱԺ յոթերորդ գումարման պատգամավորները մանդատները ստացել են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ 6-րդ գումարման պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ կառավարության ընդունելությունների տանը:
Այս անգամ հանդիսավոր միջոցառում չի լինի, ավելին՝ երեկ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ԿԸՀ-ից վերցրել է իրենց պատգամավորների մանդատները և փոխանցել տերերին, քանի որ նախապես նման որոշում են կայացրել, որ որևէ միջոցառման չեն մասնակցելու։
Պատճառը թերևս իրենց թիմակիցներից մի մասի կալանքներն են, որոնք լուրջ խոչընդոտ են դառնալու ԱԺ բնականոն աշխատանքի կազմակերպման հարցում։ «Պատիվ ունեմ» դաշինքում նույնպես այս ֆորմատի կողմնակիցն են, նրանք մանդատները կստանան այսօր՝ նույն եղանակով։ Իսկ ԿԸՀ-ն միայն իշխանականների համար նման միջոցառում դժվար թե կազմակերպի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան