Ալի բին Ալ-Հուսեյն. «Չի կարելի հետաձգել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները»
ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը նշել է, որ հերթական կոռուպցիոն սկանդալը չպետք է խանգարի կազմակերպության ղեկավարի ընտրությունների անցկացմանը: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները կկայանան 2016 թ. փետրվարի 26-ին:
«ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեին պետք է թույլատրել՝ շարունակելու իր աշխատանքը,- Ալ-Հուսեյնի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:- Ճգնաժամը ֆեդերացիայում խորանում է, և ընտրությունների հետաձգումը միայն կհետաձգի անհրաժեշտ փոփոխությունների իրականացումն ու լրացուցիչ անկայունություն կստեղծի: Դա աշխարհին ցույց կտա, որ դասեր չենք քաղել, և գաղտնի ու ապօրինի խաղերն առաջվա պես մնում են ՖԻՖԱ-ում:
Ընտրությունների օրը դեռ 3 ամիս առաջ է որոշվել: Թեկնածուները բավարար ժամանակ ունեն՝ իրենց մասնակցության մասին հայտարարելու համար: Խաղի սկսվելուց հետո չի կարելի փոխել կանոնները»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում