ԱՄՆ պետդեպը կոչ է անում վերանայել Հայաստան ճանապարհորդությունը՝ COVID-19-ի պատճառով
ԱՄՆ պետդեպարտամենտը հուլիսի 26-ին թարմացրել է Հայաստան ուղևորության խորհրդատվությունը, որում կոչ է արվում վերանայել Հայաստան ճանապարհորդությունը՝ COVID-19-ի պատճառով: Նշվում է, որ որոշ տարածքներում ավելացել է ռիսկը:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) COVID-19- ի պատճառով թողարկել է 3-րդ մակարդակի ճանապարհորդական առողջության ծանուցում Հայաստանի համար, ինչը նշանակում է երկրում COVID-19 բարձր մակարդակի մասին:
Ասվում է, որ COVID-19-ով վարակվելու և ծանր ախտանիշներ զարգացնելու ռիսկը կարող է ավելի ցածր լինել, եթե լիովին պատվաստվեք FDA-ի կողմից լիազորված պատվաստանյութով:
ԱՄՆ պետդեպը հորդորում է չճանապարհորդել դեպի Լեռնային Ղարաբաղ՝ զինված հակամարտության պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին