Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի պայքարից
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարի մեջ մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի թայ-բրեյքի երկրորդ պարտիայում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Ամին Տաբատաբայեին ու դուրս մնաց հետագա պայքարից։ Առաջին պարտիան 49-րդ քայլում ավարտվել էր ոչ-ոքի։Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հիշեցնենք՝ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի առաջին պարտիայում հաղթել էր, իսկ երկրորդում պարտվել և քառորդ եզրափակչի մասնակիցն այս զույգում պիտի որոշվեր թայ-բրեյքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները