Ալիևը փորձում է հայերից առավելագույնը քամել. Իսկանդարյան
«Լայնամասշտաբ պատերազմն ավարտվել է նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրով, բայց հակամարտությունը ցածր ինտենսիվությամբ շարունակվում է»,- ասուլիսում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հնարավորության դեպքում, փորձում է վերցնել պատերազմի արդյունքները, որոնք կան, այսինքն՝ նա փորձում է հայերից առավելագույնը քամել, ինչ հնարավոր է։
«Մի ասացվածք կա. պետք չէ անել այն, ինչ ամերիկացիներն են ասում, պետք է անել այն, ինչ անում են ամերիկացիները: Այսինքն՝ Ալիևն ինչ ասում է, դա նրա արածի մի մասն է: Պարզ ասած, դա ճնշումն է Հայաստանի վրա մի քանի միջոցներով»,- ասաց քաղաքագետը:
Իսկանդարյանի դիտարկմամբ, Հայաստանին ճնշելու առաջին միցոջը դիսկուրսն է, թե ղարաբաղյան թեմա այլևս չկա, այն ավարտված է, պետք է անցնել հետկոնֆլիկտային կարգավորումների, հայերը բացեն ճանապարհները, իսկ ճանապարհներ տակ միջանցքն է, այսինքն՝ Հայաստանի հարավով երկաթուղային, հնարավոր է նաև ավտոճանապարհները Ադրբեջանից ոչ թե Նախիջևան, այլ Թուրքիա:
Հայաստաի վրա ճնշում գործելու երկրորդ միջոցը, ըստ քաղաքագետի, գերիներն են:
«Ալիևը Հայաստանի ներքաղաքական և դիսկուրսի դաշտերում բավականին լուրջ խաղացող է: Նա փաստացի արդեն փոխել է դիսկուրսը Հայաստանի ներսում՝ լրագրողների, սոցիալական մեդիայի, պաշտոնական հայտարարությունների: Մենք Ղարաբաղի մասին արդեն գրեթե չենք խոսում, մենք ոչ թե Ղարաբաղն ենք պաշտպանում, այլ Սյունիքը: Կարևորն այն չէ, թե նա ինչ է ասում, կարևորն այն է, թե նա ինչ է անում:
Այն, որ մենք արդեն մտածում ենք Սև լճի, Գեղարքունիքի, Սոթքի, Շուռնուխի, Կապանի, հիմա էլ՝ Երասխի մասին, այդ ամենը բերում է նրան, որ հիմնական դիսկուրսը, որը վերաբերվում է Ադրբեջանից եկող սպառնալիքին, դրանք Հայաստանի նկատմամբ է, ոչ թե Արցախի»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Նա նաև նշեց, որ կա ճնշման դիվանագիտական ձևեր. «Ալիևը Հայաստանի վրա ուղիղ դիվանագիտական ճնշում գործադրել չի կարող, բայց դա անում է Ռուսաստանի կամ երրորդ այլ երկրի, նաև Թուրքիայի միջոցով: Դա արվում է՝ հասնելու նպատակներին, որոնք ունեն Թուրքիան ու Ադրբեջանը: Այդ երկու երկրները նույնն բանն են ուզում»:
Քաղաքագետի խոսքով, նրանց նպատակն է փաստաթղթի ստորագրումը, որը պետք է լինի Բաքվի մոդելով՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչում, իսկ երկրորդը միջանցքն է:
«Հիմնական խնդիրը միջանցքն է: Նրանք ուզում են Հայաստանի հարավով երկաթուղային ճանապարհ անցնի, որի վրա գնացքները չեն կանգնի: Այնտեղ մոտ 40 կիլոմետր է: Այդ երկաթուղային ճանապարհը կհասնի մինչև Թուրքիա: Նրանք նաև ուզում են, որպեսզի այդ ճանապարհը չհսկեն հայերը: Ահա թե ինչի է ուզում հասնի Ադրբեջանը: Սա այդպես կոչված ճանապարհների բացում է: Չպետք է մտածել, որ Ադրբեջանը մտահոգված է Հայաստանի տնտեսական զարգացմամբ և ուզում է բացել ճանապարհը օրինակ՝ Հայաստանից Ռուսաստան»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական ԶՈւ-երը վերսկսել են կրակել Երասխի ուղղությամբ. ՊՆ
- Ալիևը խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից․ Արտակ Բեգլարյան
- Փաշինյանն այսօր բանակցություններ է վարում Ալիևի հետ՝ շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին, ՀՀ ԱԳՆ-ին. Ղազարյան
- ՀՀ ԱԳՆ-ն պատասխանում է Ալիևին ու նրա հավակնություններին
- Ընտրության արդյունքները «քարտ բլանշ» տվեցին Ալիևին՝ իրականացնելու իր ծրագրերը. Սարգիս Ավետիսյան
- Իլհամ Ալիևը մարդու և թյուրքի վատագույն տեսակն է. Արմեն Պետրոսյան
- Ադրբեջանը փորձում է ռազմական հաղթանակի արդյունքները քաղել. Իսկանդարյան
- Սահմանների, հաղորդակցության հարցերի շուրջ զարգացումները կշարունակվեն ՌԴ-ի միջնորդության, կամ ճնշումների ներքո. Իսկանդարյան
- Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը