Արթուր Դալալոյանի պատվին պետք է արձան կանգնեցնել. Լիդիա Իվանովա
«Ազնվորեն վաստակած մեդալ՝ մեծ աշխատանքի արդյունք: Ես այնքան շնորհակալ եմ մեր մարմնամարզիկներին»,- Տոկիոյում անցկացվող ամառային Օլիմպիական խաղերի թիմային բազմամարտում Ռուսաստանի հավաքականի հաղթանակից հետո ասել է սպորտային մարմնամարզության կրկնակի օլիմպիական չեմպիոն Լիդիա Իվանովան:
Արթուր Դալալոյանը, Նիկիտա Նագորնին, Դավիթ Բելյավսկին և Դենիս Աբլյազինը վաստակել էին 262.500 միավոր և թիմին բերել Տոկիոյի խաղերում թվով երրորդ ոսկին:
«Դալալոյանի պատվին պետք է արձան կանգնեցնել այն բանի համար, որ նա կարճ ժամանակահատվածում վերականգնվեց ծանր վիրահատությունից հետո: Ահա թե ինչ է բնավորությունն ու կամքը: Նրանք պարզապես Ռուսաստանի հերոսներն են»,- championat.com-ի հաղորդմամբ, ասել է Լիդիա Իվանովան:
Ռուս մարմնամարզիկները 1996 թվականից ի վեր առաջին անգամ հաղթել են թիմային բազմամարտում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին