Իրանի երկաթուղին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿO-ի համաշխարհային ժառանգության ցանկում
ՅՈՒՆԵՍԿO-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն Իրանի ազգային երկաթուղին ընդգրկել է համաշխարհային ժառանգության ցանկում:
Իրանի՝ «Հյուսիս-հարավ» անունով հայտնի ազգային երկաթուղու կառուցման նախագծին հավանություն է տրվել 1926-ին: Մեկ տարի անց իրանական, գերմանական եւ ամերիկյան ինժեներները ձեռնամուխ են եղել 1394 կիլոմետր երկարության երկաթուղու շինարարությանը: Այս մասին գրում է aliqmedia-ն։
Չինաստանի Ֆուչժոու քաղաքում հեռավար ընթացող ՅՈՒՆԵՍԿO-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 21 հոգանոց խումբը հերթական նիստում քննարկելու է ցանկում ընդգրկված եւս 255 օբյեկտի վիճակը, որոնցից 53-ին վտանգ է սպառնում:
Ներկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում առաջարկվել է ընդգրկել ևս 39 (6 բնական և 33 մշակութային) համաշխարհային նշանակության նոր օբյեկտներ: