Վերջին օրվա ամենաքննարկված տիկտոկյան փոխնախարարը
Հուլիսի 23-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխնախարար Գայանե Գաբրիելյանը դարձել է վերջին մեկ օրվա քննարկված պաշտոնյան։
Սակայն քննարկումը ոչ թե նրա մասնագիտական ունակությունների, որոշումների ու փորձի վերաբերյալ է, այլ TikTok-ում հրապարակvած տեսանյութերի։ Արդյունքում արդեն շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գաբրիելյանի տեսանյութերը Marietta_gabriella օգտատիրոջ էջից հեռացվել են։ Բայց ուշ է, դրանք բեռնվել են ու տարածվել սոցցանցերում ու տարբեր ԶԼՄ-ներում։
Ի դեպ նրա կենսագրության մեջ առանձին տողով նշվում է, որ նա կարողանում է համակարգչով տեքստեր հավաքել։ Նախարարության պաշտոնական էջում այս պահին նորանշանակ փոխնախարարի լուսանկարը կա, կենսագրությունը չկա։
Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանն այս պահին երկու տեղակալ ունի, երկուսն էլ կանայք։ Ֆուդ բլոգեր Աննա Մազմանյանը նախարարի տեղակալ էր նշանակվել նախորդ տարի։
Տեսանյութը՝ Yerkir Daily-ի։