Իսրայելում գրանցվել է COVID-19 հիվանդության աճ
Իսրայելի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, մարտ ամսից ի վեր Իսրայելում օրական գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2000 դեպք: փոխանցում է ria.ru-ն։
Ըստ աղբյուրի ՝ արձանագրվել է վարակի 2112 նոր դեպք: Տեղական լրատվամիջոցները նշում են, որ սա մարտ ամսից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է, վերջերս վարակվածների 10% -ը վերադարձել է արտերկրից:
Այս պահին 138 հիվանդ ծանր վիճակում է, 26-ը`արհեստական շնչառական ապարատով։
«Մեզանում շատերը պատվաստված չեն։Նրանք պարզապես դեռ չեն մտահոգվում: Ես դիմում եմ 12 տարեկանից բարձր բոլոր երիտասարդներին` պաշտպանեք տատիկներին ու պապիկներին: Ես կասկած չունեմ, որ դա պետք է արվի խոցելի խմբին պաշտպանելու և տնտեսությունը փրկելու համար»,-լրատվականը մեջբերում է վարչապետ Նաֆթալի Բենեթի խոսքը:
Վերջին տվյալների համաձայն՝ առաջին դոզանով պատվաստվել է 5,76 միլիոն մարդ, երկրորդով ՝ 5,32 միլիոն: