Երեք միլիարդ մարդու առողջ սնունդը անհասանելի է. ՄԱԿ
Աշխարհի բնակչության գրեթե կեսի ՝ երեք միլիարդ մարդու առողջ սնունդը անհասանելի է։ 2020-ին ամբողջ աշխարհում ավելի քան 800 միլիոն մարդ սովի մատնված է եղել: Նման տվյալներ հրապարակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը `Հռոմում բացված Պարենի համակարգերի ՄԱԿ-ի նախնական գագաթաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է նոր, ավելի արդար և էկոլոգիապես անվտանգ պարենային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:
«Մենք պատերազմ ենք մղում բնության դեմ, և այդ պատերազմի մի մասը գոյություն ունեցող պարենային համակարգն է, որն արտադրում է ջերմոցային գազերի բոլոր արտանետումների մեկ երրորդը, պարենային համակարգ, որի պատճառով մենք կորցնում ենք մոլորակի կենսաբազմազանության 80 տոկոսը»,- հայտարարել է Գուտերիշը:
ՄԱԿ-ի ղեկավարի առաջին տեղակալ Ամինա Մոհամեդը գագաթաժողովի բացմանը ընդգծել է, որ կորոնավիրուսի պանդեմիան, թեև լուրջ հարված է դարձել համաշխարհային տնտեսության համար, միջազգային հանրությանը ներկայացրել է նոր հնարավորություններ, այդ թվում ՝ պարենային համակարգերը նորից վերակառուցելու հնարավորությունը:
ՄԱԿ-ի պարենային համակարգերի նախնական գագաթաժողովը, որը մեկնարկել է այսօր Հռոմում,շարունակվելու է մինչև հուլիսի 28-ը: Այն քննարկում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են կայուն սննդի համակարգերի զարգացումը, մատակարարման շղթաների բարելավումը,կայուն գյուղատնտեսական պրակտիկան, փոքր գյուղացիական տնտեսություններին աջակցելը, քաղաքային գյուղատնտեսությունը և շատ ուրիշներ:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան