Արթուր Վանեցյան. Ճիշտ եմ համարում, որ ստեղծվի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։
«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ԱԺ-ում ունի 7 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է նշանակում փախուստ. ամոթ է, ամոթ. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյանը դատի է տալիս Գագիկ Մելքոնյանին
- Արթուր Վանեցյան. Հայաստանի պետականության համար մեր պայքարը շարունակական է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին