ԵԽԽՎ նախագահը աշխատանքային այցով կլինի Վրաստանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռիկ Դեմսը 2021 թվականի հուլիսի 27-ին և 28-ին աշխատանքային այցով կլինի Վրաստանում: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ն։
Թբիլիսիում նա պետք է հանդիպի խորհրդարանի նախագահին ու վարչապետին, ինչպես նաև արտաքին գործերի, արդարադատության և ներքին գործերի նախարարներին:
Նախատեսված են հանդիպումներ նաև Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի և Մշտական խորհրդարանական գենդերային հավասարության խորհրդի նախագահների, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա