Ոստիկանների կողմից հանցագործություն
Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Հաղորդումն օրենքով սահմանված կարգով պետք է ուղարկվեր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, բայց դատախազությունն այն օրենքի կոպիտ խախտմամբ ուղարկել է ոստիկանություն, որ ստուգեն կարգապահական խախտում կատարել են, թե ոչ։ Իրենք արդեն որոշել են, որ հանցագործություն չկա։
Իհարկե՝ նպատակը ժամանակ ձգելն է, ապացույցները ոչնչացնելու համար, բայց ասեմ, որ առնվազն պաշտոնեական անփութության խնդիր ունենալու է նաև նոր օրենքներ հորինած դատախազությունը։
Ոչինչ՝ ես ապացույց շատ ունեմ։
Հասկանալի է, որ այսպես չէր լինի, եթե խոսքը չվերաբերեր Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ թույլ տրված ապօրինություններին»,- գրել է Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդևանյանը դիմել է դատախազություն Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին անհապաղ ազատ արձակելու հարցով
- Մխիթար Զաքարյանի կալանավորումը կանխատեսելի էր. Արամ Վարդևանյան
- Երեմ Սարգսյան. Մխիթար Զաքարյանին այդպես բերման ենթարկելը լիազորությունների անցում է
- Ոստիկանները բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկացրել են գետնին. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու