Երևանի ավագանու իմքայլական անդամներն առաջարկել են բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը
Հուլիսի 29-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ է գումարվելու: Օրակարգում երկու հարց է: Մեկը վերաբերում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացմանը:
Ավագանու իմքայլական անդամների առաջարկած նախագծով առաջարկվում է վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հաստիքացուցակը, մասնավորապես դրանում նախատեսված հաստիքային միավորների դրույքաչափերը. «Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Երևանի ավագանու որոշման նախագծի անհրաժեշտությունը պայամանավորված է հետևյալով. Նախագծով առաջարկվում է վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հաստիքացուցակը, մասնավորապես դրանում նախատեսված հաստիքային միավորների դրույքաչափերը:
Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակի գործող դրույքաչափերը փոփոխության էր ենթարկվել դեռևս 2011 թվականին, որը չի արտացոլում միջանկյալ ժամկետում տեղի ունեցած գնաճի, մասնագետին վարձատրության տեսքով տրվող գնահատականի և առհասարական աշխատանքային շուկայում տիրող իրական պատկերը: Ցածր աշխատավարձերի հետևանքով Երևանի քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ որպես մրցունակ գործատու աշխատանքային շուկայում և ներկայիս պայմաններում, նկատվում է նաև մասնագետների որոշակի արտահոսք, որը ըստ էության բացասական ազդեցություն է թողնում մեր կողմից նախանշված Երևան քաղաքի զարգացման տեսլականին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ մինչ օրս Երևանի քաղաքապետարանը, որպես խնդրի լուծում կիրառել է հավելավճարների բաշխումը, որը չնայած իր բյուջետային տնտեսագիտական դասակարգմանը՝ ըստ էության կիրառվել է որպես աշխատավարձի հավելման գործիք: Ընդ որում նախագծում հաշվի է առնված Երևան համայնքի բյուջետային միջոցների վերաբաշխման գործոնը, մասնավորապես նշված փոփոխության արդյունքում Երևան համայնքի բյուջեի աշխատավարձի ֆոնդը չի գերազանցում 2020 թվականի բյուջեով նախատեսված աշխատավարձի և պարգևատրման ֆոնդի գումարին»։
Այս նախագծին ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ Ըստ նրա, համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Մարությանը նշել է, որ կտրականապես դեմ է, որ իր աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չի մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվի այդ ավելացած գումարից, կուղղվի բարեգործության:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան