Թուրքական խորհրդարանական պատվիրակությունը ծրագրում է այցելել օկուպացված հայկական Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփին։ Այս մասին գրում է Interfax.az-ը։
«Հանդիպման ընթացքում կողմերը նշել են երկու երկրների հաջող համագործակցությունը բոլոր բնագավառներում:
Միևնույն ժամանակ, Ալիևը և Շենթոփը քննարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակների առաջիկա հանդիպումը, որը տեղի կունենա Բաքվում: Նշվել է նաև, որ երեք երկրների համագործակցությունը Եվրասիայում լայն իմաստով համագործակցության նոր շրջանակ է ձևավորել»,-գրում է կայքը։
Հանդիպմանը Շենթոփն ասել է, որ ամբողջ թուրքական պատվիրակությունը ծրագրում է այցելել օկուպացված հայկական Շուշի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները