Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրի ծավալն աճել է 18 տոկոսով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի խորհրդի անդամը հայտարարել է 2020 թվականին միության և Իրանի միջև առևտրի ծավալի 18 տոկոս աճի մասին:
Իրանի ռադիոհեռուստատեսության ռուսական ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում, Անդրեյ Սլեպնյովն ասել է. «2020-ին, չնայած պատժամիջոցների ճնշմանը, Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրի ծավալն աճել է 18 տոկոսով»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նա հավելել է, որ միևնույն ժամանակ, ԵՄ հետ ԵԱՏՄ առևտուրը 2020թ նվազել է 23 տոկոսով:
Սլեպնյովի խոսքերով, միության անդամ երկրները համոզված են, որ Իրանի և Եվրասիական միության կողմից նախապատրաստվող համաձայնագիրը պետք է հանգեցնի Հյուսիս-հարավ միջանցքի լիարժեք գործադրմանը, ներառյալ ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի ոլորտները, ինչը շատ հաջող հեռանկար ունի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրի նախարարների խորհրդի անդամը հավելել է, որ միությունը ջանքեր է գործադրում՝ առևտրի ցիկլից դոլարը բացառելու ուղղությամբ:
ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանից, Ղրղզստանը և Հայաստանը, որոնց հետ Իրանն ունի շատ լավ հարաբերություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները