Ծանրամարտիկ Իզաբելլա Յայլյանը օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը
Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում այսօր Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջինը մրցելույթ է ունեցել Իզաբելլա Յայլյանը (59 կգ):Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն։
Երկամարտում նա ցույց է տվել 205կգ (95 կգ +110 կգ) և զբաղեցրել է 7-րդ տեղը:
Առաջին եռյակում են հաջորդաբար Սին Չուն Կուոն (Չինաստանի Տայպեյ), Պոլինա Գուրևան (Թուրքմենիա) և Միկիկո Անդոհը (Ճապոնիա):
Հայաստանի ծանրամարտի երկրորդ պատվիրակ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի ոսկե դափնեկիր Սիմոն Մարտիրոսյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 3-ին: