Մարտունու բժշկական կենտրոնին տրամադրվել է ռենտգեն սարքավորում
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր Մարտունու բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարքավորում, հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից։
Սարքավորումը տրամադրվել է երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:
«COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված անհապաղ աջակցությունից բացի, Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ տրամադրելով պատվաստանյութեր և նպաստելով երկրի առողջապահության ոլորտի ամրապնդմանը: «Համերաշխություն հանուն առողջության» ԵՄ նախաձեռնության նպատակն է ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ օգնել Հայաստանին դիմակայուն առողջապահական համակարգի տեսլականն իրականացնելու գործում: Առողջության մատչելիությունն ու առողջապահական ծառայությունների մատչումը կարևոր են ՀՀ քաղաքացիների առողջ ապրելակերպի և բարեկեցության համար, և մենք աշխատում ենք միասին հասնելու այդ արդյունքին»,-ռադիոլոգիայի սենյակի բացման արարողությանն ասել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան