Չորս բնական և երեք մշակութային օբյեկտ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
Այսօր Համաշխարհային ժառանգության կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառել է յոթ օբյեկտներ՝ չորս բնական և երեք մշակութային։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ից։
Նշվում է, որ դրանցից չորսը բնական տեղանքներ են՝
Կոլխիսի անձրևային անտառները և խոնավ տարածքները (Վրաստան),
Ամամի Օշիմա կղզին, Տոկունոսիմա կղզին, Հյուսիսային Օկինավան և Իրիոմոտե կղզին (Ճապոնիա),
Գետբոլը, Կորեայի մակընթացային դաշտերը (Կորեայի Հանրապետություն)
Կաենգ Կրաչան անտառային համալիրը (Թաիլանդ)։
Նոր օբյեկտներից երեքը,ցուցակ են մտցվել իրենց մշակութային արժեքի համար:Դրանք են՝ Կուրգան Արսլանտեպեն (Թուրքիա), Նիդեռլանդների ջրային պաշտպանության գիծը, Ամստերդամի պաշտպանական գծի ընդլայնումը (Նիդեռլանդներ) և «Գթության գաղութ» անդրազգային կառույցը (Բելգիա և Նիդեռլանդներ):
Այդ օբյեկտները ներառվել են Համաշխարհային ժառանգության ցուցակում Համաշխարհային ժառանգության կոմիտեի 44-րդ նստաշրջանի ընթացքում, որը տեղի է ունենում առցանց ռեժիմով, այն վարել է Ֆուջոուն (Չինաստան): Օբյեկտների քննարկումը կշարունակվի մինչև հուլիսի 28-ը ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները