
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նրա փոխանցմամբ, խմբակցության քարտուղարի պաշտոնում կառաջադրվի Հայկ Մամիջանյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն ու «Հայրենիք» կուսակցությունները մասնակցեցին «Պատիվ ունեմ» դաշինքով։ Խմբակցությունը նորընտիր ԱԺ-ում կունենա 7 պատգամավոր։
Ընդդիմադիր մյուս խորհրդարանական ուժի՝ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քարտուղարը՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։