Բաքվից հնչող հայտարարություններն անուղղակի ձևով ցույց են տալիս, որ սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում ՀՀ-ի վրա. Աբրահամյան
Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ» ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն ՀՀ-ից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների և պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։
Հայաստանի իշխանությունները սահմանների դեմարկացիայի մասին խոսել են, բայց Ադրբեջանի առաջարկի՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին ոչինչ չեն ասում:
Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում, դա նրանից հեռու չէ, սակայն եթե ՀՀ իշխանությունների սեղանին ինչ որ առաջարկ է դրված՝ կարևոր չէ միջնորդների, թե ուղիղ Ադրբեջանի կողմից, ապա դրա մասին պետք է բարձրաձայնեն:
Եթե նման առաջարկ չի եղել, չի քննարկվել, ապա դա պետք է հերքվեր:
Այս թեման կարևոր է նաև այլ տեսանկյունից: Բաքվից հնչող հայտարարություններն անուղղակի ձևով ցույց են տալիս, որ սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ:
Իսկ թե ինչ բովանդակություն ունի այդ փաստաթուղթը կարելի է միայն ենթադրել, բայց այն, որ դրա ստորագրումը Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունի, հստակ է նրանց նկատելի շահագրգռվածությունից ու դրան հասնելու ջանքերից»:
Հարակից հրապարակումներ`
- Պատմության համատարած կեղծում և սրբագրում չի ստացվելու․ Տիգրան Աբրահամյան
- Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում անհետացած 2 հայ զինծառայողների մասին. Աբրահամյան
- Սրանց համար անվտանգություն կոչվածը այդպես էլ չհասկացվեց և դրա ապահովման ուղղությամբ այդպես էլ ոչինչ չարվեց. Աբրահամյան
- ՀՀ-ն ու Արցախն առաջիկայում առավել ակտիվ բախվելու են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների դիմակայությանը. Աբրահամյան
- ՀՀ-ն շարունակում է հեռանալ մեր երկրին վերաբերվող առանցքային հարցերի քննարկման մասնակցությունից. Աբրահամյան
- Ոչնչացվեցին արժեքներ, ինստիտուտներ, որոնք ՀՀ համար դիմադրողականություն էին ապահովում. Աբրահամյան
- Իշխանությունը հանրության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելով՝ փորձելու է արդարացնել իր զիջումները. Տիգրան Աբրահամյան
- Երասխի հատվածում ադրբեջանցիների ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ թողնել. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան