«Ժողովուրդ». Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կուսակցության նորընտիր պատգամավորների հետ, և նրանք որոշել են ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, որի մեջ կներառվեն նաև արտախորհրդարանական ուժերը:
Այս փուլում նման որոշում կայացնելն ու այդ մասին հայտարարելն ինքնին ուշագրավ է, քանի որ 44-օրյա պատերազմի մասով հանձնաժողով ստեղծելու մասին խոսել են խորհրդարանական ինչպես արդեն նախկին, այնպես էլ նոր ընտրված ուժերը: Այս քայլով իշխանությունը ձգտեց առաջ անցնել ընդդիմությունից:
Ավելին, այս տարվա ապրիլի 16-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, նաև Պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով, սակայն այն արձագանք չգտավ:
Եվ հիմա արդեն իշխանություններն են նման առաջարկ անում, և սա էլ պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ որոշ իմքայլականներ քննարկել են հարցը, որ այս հանձնաժողովի աշխատանքի հիմքում դրվելու է Օնիկ Գասպարյանի գործելաոճի մասով բացահայտումներ անելը, նրա աշխատանքում որևէ բացասական բան գտնելը և թերությունների պատասխանատվությունը նրա գլխին կոտրելը: Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին:
Հավելենք, որ պատերազմի առիթով ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է պետական դավաճանության մասին առնվազն 6 հանցագործության հաղորդում, որոնցից և ոչ մեկով քրեական գործ չի հարուցվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան