«Հրապարակ». Իշխանական կայֆերի մեջ են
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի (մականունը՝ Շիշ բռնող) հարսանիքն էր։ Այն տեղի է ունեցել Երևանի ամենաթանկարժեք ու վերջին շրջանում մոդայիկ դարձած ռեստորանային համալիրներից մեկում` Prime hall-ում։
Մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչև քաղաքական։ Ներկա են եղել նորատուսցի հայտնի հեղինակությունները, Չաղ Ռուստամը, ուրիշներ, ինչպես նաև քաղաքական դեմքեր, այդ թվում Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքով։ Հենց այդ արարողությունից էր Աննա Հակոբյանը նկարներ դրել և գրել, որ երկարատև ընդմիջումից հետո ուրախալի առիթի են մասնակցում։
Պսակադրության արարողությունը կատարվել է Սաղմոսավանքում, եկեղեցու բակում էլ կազմակերպվել է զագսի արարողությունը։ Իսկ տորթն այնքան շքեղ է եղել, ճիշտ նույնչափ, որքան Ծառուկյանի որդու հարսանեկան տորթն էր, որ վրդովմունք էր առաջացրել համացանցում։
Հարսանիքը ծաղկեցրել են ռաբիսի արքա Թաթուլ Ավոյանը, Թաթա Սիմոնյանը, Իվետա Մուկուչյանը և այլք։ Սարգսյանի ընտրյալը հայտնի Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է` Օլյա Հայրապետյանը։ Հիշեցնենք. Փայլակ Հայրապետյանը ժամանակին իր ունեցվածքը կորցրեց Աշոտ Սուքիասյանի հետ ադամանդի բիզնես դնելու պատճառով և տարիներ շարունակ փորձում էր բանկերում գրավադրված գույքը հետ բերել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան