«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են։ Արմավիրի մարզի մի քանի համայնքներից ահազանգ ենք ստացել, որ օրերս ստուգումներ են սկսվել համայնքապետարաններում։ Մարզպետը սուրհանդակների միջոցով հրաժարական գրելու հորդոր է փոխանցել, այն չկատարվելուց հետո գործի է դրվել ստուգումների «գործիքը»։
Մեզ ահազանգած համայնքապետի խնդրանքով անունը չենք գրում, նշենք միայն, որ հունիսի 20-ի ընտրություններին նա աջակցել է Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան