«Հրապարակ». ԱԺ հանձնաժողովների ղեկավարների հարցը չի քննարկվել, հետաձգվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ կենտրոնական գրասենյակում երեկ մոտ 2 ժամ տևած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կուսակցության նորընտիր ֆրակցիայի հետ քննարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: ԱԺ անդրանիկ նստաշրջանին ՔՊ-ն հանդես կգա նման նախաձեռնությամբ: Իշխանությունը մարտավարական քայլ է կատարում՝ հասկանալով, որ ընդդիմությունն ունի նման հնարավորություն, առաջ է ընկնում: Ինչպես ապրիլյանի հանձնաժողովը, սա էլ կղեկավարի ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, հավանաբար՝ Անդրանիկ Քոչարյանը:
ԱԺ հանձնաժողովների ղեկավարների հարցը հետաձգվել է, երեկ չի քննարկվել։ Հանձնաժողովների քանակը չի ավելանա, կմնա 11: Ինչ վերաբերում է ՔՊ-ի ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարների հաստատմանը, Փաշինյանն առաջարկել է հաստատել բաց քվեարկությամբ, թիմը չի առարկել: Նշվել է նաև, որ ընտրացուցակի մինչև 87-րդ համարը խորհրդարան է անցնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան