«Փաստ». Փաշինյանին ուղեկցող շարասյունը գնալով վտանգավոր է դառնում հանրության կյանքի ու առողջության համար
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կիրակի եղել է Իջևանում՝ մասնակցելու Վարդավառի տոնակատարությանը: «Ժողովրդի վարչապետը», ընտրություններում 53 տոկոս ստացած քաղաքական ուժի ղեկավարը հայրենի եզերք է մեկնել բազմաթիվ ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ: Բայց սա արդեն նորություն չէ, թեպետ գնալով շատանում են նրան ուղեկցողները:
Ոչ պակաս կարևոր հանգամանք է, որ Փաշինյանին ուղեկցող շարասյունը գնալով վտանգավոր է դառնում հանրության կյանքի ու առողջության համար: Մասնավորաբար, «Փաստի» լրագրողը կիրակի օրն ականատես է եղել, թե սարսափելի մեծ արագությամբ ընթացող շարասյան առջևից գնացող ոստիկանական մեքենաները «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում ինչպես են սարսափի մատնել դիմացից եկող քաղաքացիներին:
Նրանք զիգզագաձև երթևեկությամբ, հանդիպակաց գոտի դուրս գալով՝ երկու ուղղություններով ընթացող մեքենաներին «քշում» էին դեպի կողնակ՝ բավականին լայն ճանապարհն ամբողջությամբ «մաքրելով» Փաշինյանի համար: Մեր լրագրողի փոխանցմամբ, մեքենաներից մեկի վարորդը տևական ժամանակ կանգնեցրել էր մեքենան և ուշքի չէր գալիս. իսկ մեքենայում անչափահաս երեխաներ էին: Մեզ փոխանցեցին, որ նույն կերպ մարդկանց «կիսամեռ» են անում ողջ ճանապարհին: Ի դեպ, հիշեցնենք, որ ընտրություններից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանին Սյունիք ուղեկցող ոստիկանական մեքենան քշել էր Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մորը՝ Կարին Տոնոյանին տեղափոխող մեքենայի վրա. ողբերգական վթարից հրաշքով էր հնարավոր եղել խուսափել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան