Ադրբեջանը հայտնում է վիրավորների մասին
Հայ-ադրբեջանական սահմանի Քարվաճառի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակմանն ի պատասխան հայկական կողմի գործողությունների հետևանքով վիրավորվել են ադրբեջանցի զինվորներ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հրաձգության արդյունքում երկու ադրբեջանցի զինծառակող է վիրավորվել՝ Ալիև Սադիգ Նիզամին ու Իմրանլի Իմրան Դիլհամօղլուն։ Նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն, կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ երկու կողմից էլ նախնական տվյալներով կան կորուստներ՝ չմասնրամասնելով, թե ինչ կորուստների մասին է խոսքը՝ մարդկայի՞ն, տարածքայի՞ն, թե՞ զինտեխնիկայի։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն
- ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղային մարտեր են ընթանում, կան կորուստներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան