Բաքվում հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման
Բաքվում այսօր կայացել է հայ ռազմագերիներին որպես լրտես ներկայացնելու քրգործով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, ըստ մեղադրանքի Դավիթ Դավիթյանն ու Գևորգ Սուջյանն ապօրինի խախտել են Ադրբեջանի սահմանն ու զբաղվել լրտեսությամբ։ Ըստ այդ տեղեկատվության, նրանք իբր հավաքել են ռազմական բնույթի տեղեկատվություն ու այն փոխանցել Հայաստանի հատուկ ծառայություններին։
Դատարանում վկայի կարգավիճակով հանդես եկած ադրբեջանցի զինծառայող Վիդադի Օրուջալիևը հայտարարել է, որ նրանց նկատել են նոյեմբերի 11-ին Շուշի քաղաքում։
«Հարցին, թե նրանք ինչու են եկել Շուշի ու դիտարկում մեր նորդ դիրքրեը, նրանք պատասխանել չկարողացան»,-ասել է ադրբեջանցի վկան։
Հիշեցնենք, որ պատերազմի հետևանքով հայոց բերդաքաղաք Շուշին գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո։
Ավելի վաղ Սուջյանն ու Դավթյանը դատական լսումների ընթացքում հայտարարել են, որ հումանիտար օգնություն են բերել Ստեփանակերտ։
Պետական մեղադրողը նրանց համար պահանջել է 16 տարվա ազատազրկում։ Նշվում է, որ այդ ժամանակ Դավիթ Դավթյանը լաց է եղել ու նշել, որ ցանկանումէ տեսնել իր հիվանդ մորը։
Դատարանի որոշմամբ նրանք դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
- Բաքվում շարունակվել է հայ գերիների նկատմամբ դատավարությունը
- Ռազմագերիներին վերադարձնելու համար դեռևս ունենք կարևոր մի գործիք. Նաիրա Զոհրաբյան
- 7 հայ ռազմագերու մասով դիմում է ներկայացվել Եվրոպական դատարան
- ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին, գտնել ԼՂ խնդրի քաղաքական լուծում