Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանը, որը սերտ կապեր ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և իրավիճակին «Ղարաբաղում, որտեղ գտնվում են ռուս խաղաղապահ զորքերը»։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին. «Ռուսաստանը շարունակում է զգալի ներդրում ունենալ կայունության պահպանման, խաղաղ կյանքի հաստատման, մարդասիրական խնդիրների լուծման`ներառյալ ռազմագերիների, փախստականների վերադարձը և զոհերի մարմինների փոխանակումը: Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև վստահության կառուցմանը, շարունակում ենք աշխատել տարածաշրջան ՀԱՊԿ առաքելության, ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքն ապահովելու ուղղությամբ։ Իհարկե, Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգությամբ է ընդունում սահմանի առանձին հատվածներում սրման կամ լարվածության ցանկացած դրսևորում, ինչը ծայրահեղ բացասական է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա, չի նպատստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կառուցմանը, հանգեցնում է երկու երկրների բանկչության շրջանում չարդարացված կորուստների»:
Նրա կարծիքով՝ սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով:
«Անհրաժեշտ է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից, ուժային մեթոդներից»,-ասել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան