Զավեն Հովհաննիսյանը կսպասարկի ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլը
Հուլիսի 29-ին՝ բոսնիական Բանյալուկա քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա) - «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) պատասխան հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Հանդիպումը կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Սարգիս Հովհաննիսյանն ու Մեսրոպ Ղազարյանը։ Չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում